AMERICAN EXPRESS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՀԱՍՈՒՅԹԻ 7% ԱՃ
Ամերիկյան American Express ֆինանսական ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` American Express եռամսյակային զուտ հասույթը, տարեկան կտրվածքով, աճել է 7%-ով և կազմել 1,3 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, քարտապանների ակտիվությունն աճել է 12%-ով:
American Express-ը հիմնադրվել է 1850թ.-ին: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:
Ներկայումս ընկերությունը հանդիսանում է ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, տուրիզմի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաների առաջատարներից մեկը: Ընկերության վճարային քարտերի օգտագործողների թիվը գերազանցում է 56 միլիոնը: