ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 20/04/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել է 392.84 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 517.29 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 և կազմել 13.32 դրամ մեկ ռուբլու դիմաց:Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.16 դրամով և կազմել 632.28 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 67.32 դրամով և կազմել 20839.66 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 0.93 դրամով և կազմել 397.47 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 58.64 դրամով և կազմել 19879.77 դրամ մեկ գրամի դիմաց: