ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Էսթետ» ոսկերչական տան պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանի գլխավորությամբ: ԼՂՀ նախագահի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր:
Այնուհետև, երկրի ղեկավարը հյուրերի հետ մասնակցել է Ստեփանակերտ քաղաքում ոսկերչական նոր ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանն այս հաստատության բացումը համարել է «Էսթետ» ոսկերչական տան հետ հաջող համագործակցության խորհրդանիշ, որը մեծապես կնպաստի Արցախում ոսկերչության զարգացման եւ միջազգային ասպարեզ դուրս գալու գործին: