ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
2012 թվականի առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալն աճել է 15%-ով և կազմել 1303.6 մլն ԱՄՆ դոլար (506.3 մլրդ ՀՀ դրամ):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հունվար-մարտ ամիսներին մեր երկրի միայն արտահանման ծավալներն աճել են 32.5%-ով և կազմել 347.7 մլն ԱՄՆ դոլար (135.1 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալներն, ապահովելով 9.7% աճ, կազմել են 955.9 մլն ԱՄՆ դոլար (371.2 մլրդ ՀՀ դրամ): Արդյունքում, հունվար-մարտ ամիսների արդյունքներով ՀՀ ներմուծման ծավալները արտահանումը գերազանցել են ավելի քան 2.7 անգամ:
Նշենք նաև, որ միայն մարտին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 525.5 մլն ԱՄՆ դոլար, փետրվարին՝ 431.0 մլն ԱՄՆ դոլար, հունվարին՝ 347.1 մլն ԱՄՆ դոլար: