Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«Սիգարետի տեղը թանգարաններում է»,- Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենը նշում է Լոնդոնի իր ելույթում
09/06/2023 12:54
Կիսվել

«Սիգարետի տեղը թանգարաններում է»,- Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենը նշում է Լոնդոնի իր ելույթում

Գործադիր տնօրենն ասում է՝ գիտականորեն հիմնավորված այլընտրանքները պոտենցիալ ունեն արագացնելու ծխելու մակարդակի նվազեցումը և զգուշացնում, որ ծխելու վերահսկման ավանդական մեթոդները բավարար չափով արագ չեն աշխատում

Կոչ է արվում կառավարություններին՝ հետևել ծխելու վնասի նվազեցման քաղաքականություններին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան և ավելի արագ նվազեցնել ծխելու մակարդակը՝ չափահաս ծխողներին անծուխ այլընտրանքների լայն ընտրություն տրամադրելով

Մայիսի 23-ին Լոնդոնում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ  (ՖՄԻ) ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Յացեկ Օլչակն ելույթ է ունեցել Լոնդոնի UnHerd  ակումբում՝ կոչ անելով կառավարություններին ամբողջ աշխարհում արագացնել սիգարետի վերացումը։

Համաշխարհային լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին ուղղված իր ելույթում Օլչակը կիսվել է, որ ցանկանում է սիգարետը տեսնել «թանգարաններում, ոչ թե սուպերմարկետներում», սակայն ծխելու տարածվածությունը նվազեցնելու ներկայիս քաղաքականությունը այդքան արագ չի գործում և կարող է երկար տևել:

Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա հիմնված նոր վարկածային մոդելը՝ Օլչակը բացատրեց, որ եթե նույնիսկ անծուխ արտադրատեսակները միայն 80 տոկոսով ավելի քիչ ռիսկային լինեն, քան ծխելը շարունակելը, դրանք կարող են պոտենցիալ նվազեցնել ծխելու հետ կապված տարեկան վերագրելի մահերի թիվը՝ ի տարբերություն միայն ծխելու դեմ պայքարի ավանդական միջոցառումների: Նա ընդգծեց անհեթեթ պարադոքսն այն մասին, որ որոշ երկրներում արգելված են անծուխ արտադրատեսակները, մինչդեռ սիգարետը, չնայած վնասակարության շատ ավելի մեծ ռիսկին, դեռևս թույլատրվում է վաճառել: Թեև այս մոդելն ունի որոշ սահմանափակումներ և կառուցված է ենթադրությունների վրա, անծուխ արտադրատեսակների ներուժն անտեսելը կարող է հանրային առողջապահության համար թանկ արժենալ։

2016թ․ ՖՄԻ-ը նպատակ է որդեգրել հրաժարվել սիգարետից։ Ընկերությունը 2023թ․ մարտի 31-ի դրությամբ ավելի քան 10,5 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել (2008թ․-ից ի վեր) անծուխ արտադրատեսակների զարգացման ու առևտրայնացման համար, որոնք այժմ ապահովում են ընկերության զուտ եկամտի շուրջ 35 տոկոսը։ Օլչակի բացատրությամբ՝ ընկերության առաքելությունն է ի վերջո գործածությունից հանել սիգարետը։

Նա կոչ արեց կառավարություններին ամբողջ աշպարհում հետևել Շվեդիայի և Ճապոնիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նման երկրների օրինակին և որդեգրել այնպիսի քաղաքականություններ, որոնք հնարավորություն են տալիս չափահաս ծխողներին, ովքեր չեն թողնում ծխելը, հասանելիություն ունենալ ավելի շատ այլընտրանքների, որպեսզի նրանք ավելի ճիշտ ընտրություն կատարեն և ծխելը դարձնեն պատմական արտեֆակտ։

Եույթից հատվածներ հասանելի է ստորև․

«Մենք բոլորս էլ լսել ենք «խելագարություն է միևնույն քայլերն անել ու այլ արդյունք սպասել» արտահայտությունը։ Եվ միևնույնն է, չնայած սահմանափակող կարգավորումներին, արտադրանքի բարձր գներին, մարքեթինգային արգելքներին ու գնումը չխրախուսող փաթեթավորմանը, այսօր հանրային առողջապահության ոլորտի տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում մեկ միլիարդ մարդ նախընտրում է ծխել։

Ծխելու բարձր մակարդակը ամբողջ աշխարհում վկայում է այն մասին, որ սիգարետի վերջը տալու ներկայիս մոտեցումն ինչպես հարկն է չի աշխատում։

Եվ միևնույնն է, խնդրին ամենատարածված պատասխանը նույնն է մնում։

Ժամանակն է այլ բան փորձել։ Փորձել ավելի ներառական ու նորարական մոտեցում, մեկը որ ապացուցվել է աշխարհի մի շարք երկրներում և որը պոտենցիալ ունի զգալիորեն արագացնելու սիգարետի վերացումը։

Այն չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել, անցումն անծուխ արտադրատեսակների պրագմատիկ տարբերակ է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ թե՛ անհատական, և թե՛ հանրային առողջապահության վրա։

Պետք չէ սխալ հասկանալ․ այն մարդիկ, որոնք երբևէ չեն օգտագործել ծխախոտ կամ նիկոտին, հատկապես անչափահասները, չպետք է օգտագործեն այս արտադրատեսակները։ Կասկած չկա, որ ամբողջությամբ այս սովորությունը թողնելը, և, ինչն ավելի լավ է, երբեք չսկսելը, լավագույն ընտրությունն է։

Այնուամենայնիվ, եկեք այժմ կենտրոնանանք այն չափահասների վրա, որոնք դեռ չեն թողել։ Այսօր, շնորհիվ անծուխ արտադրատեսակների, այս մեկ միլիարդ ծխողներն ավելի լավ տարբերակներ ունեն, քան ծխելը շարունակելն է։ Եվ այս տարբերակների շնորհիվ էլ մենք կարող ենք սկսել պատկերացնել ծխելու և դրա հետ կապված հիվանդությունների արագացված նվազեցում։

Ահա մի հետաքրքիր փաստ․ ես Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը հեռու եմ տանում սիգարետից, բայց ինչքան արագ քայլում եմ, այնքան ավելի շատ մարդիկ են ինձ վրա գոռում։

Մեր առաքելությունը պարզ է՝ նվազեցնել ծխելու մակարդակը սիգարետը փոխարինելով ավելի քիչ վնասակար այլընտրանքներով։

Սիգարետի տեղը թանգարաններում է։

2016թ․-ից ի վեր իմ ընկերությունն ամբողջությամբ նվիրվել է սիգարետից հրաժարվելուն, որը նիկոտինի սպառման ամենավնասկար ձևն է։ Մենք ավելի քան 10,5 մլրդ ԱՄՆ դոլար ենք ներդրել անծուխ արտադրատեսակների մշակման ու առևտրայնացման մեջ, որն այսօր ապահովում է ընկերության ամբողջ եկամտի 35 տոկոսը։

Հետագա առաջընթացի հասնելու մեր կարողությունը արգելափակվում է նրանց կողմից, ովքեր կուրորեն առաջնորդվում են արդյունաբերության, և ոչ սիգարետի վերացումը տեսնելու ցանկությամբ, ինչը հիասթափեցնող է։

Այս մոտեցումն ու այսպես կոչված զգուշավորության գաղափարի վրա չափազանց մեծ վստահությունը, որը ոմանք մեկնաբանում են «ավելի լավ է ոչինչ չանել, քանի դեռ ամեն ինչ չգիտենք» ձևով, արդյունքում հանգեցնում է անգործության։

Բայց, ի վերջո, սա միայն երկարացնում է սիգարետի և այն օգտագործողների կյանքը կարճացնելու ռիսկերը։

Այսօր ծխողների համար անգործությունը չեզոք դիրքորոշում չէ, դա իրական հետևանքների հանգեցնող ընտրություն է։ Մենք հիմա մուտք ենք գործում, ինչպես նշում էր Չերչիլը, «հետևանքների ժամանակաշրջան»։

Այժմ խնդիրն արդեն նրանում չէ՝ արդյո՞ք անծուխ արտադրատեսակներն ավելի լավ ընտրություն են, քան սիգարետը, հարցն արդեն նրանում է, թե ինչքանո՞վ են դրանք ավելի լավը։ Օգտագործելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալները, գնահատումներն ու մեթոդները՝ մենք հաշվարկել ենք ծխողների կողմից անծուխ արտադրատեսակների անցումից հետո հանրային առղջապահության համար դրական հեռանկարները։

Այս վարկածային մոդելը ցույց է տալիս, որ եթե ենթադրվում է, որ այս արտադրատեսակները 80 տոկոսով ավելի քիչ ռիսկային են, քան սիգարետը, և եթե ներկայումս ծխող մարդիկ ամբողջությամբ անցնեն այլընտրանքների, ապա ծխախոտի վերահսկողության պատմական մեթոդների համեմատ՝ կա ծխելու հետ կապված հիվանդությունները տասնապատիկ կրճատելու պոտենցիալ։

Թույլ տվեք կրկնել այդ գաղափարը․ հիմնվելով Ա-Հ-Կ-ի սեփական տվյալներին մենք տեսնում ենք ծխելու հետ կապված հիվանդությունների տասն անգամ կրճատման պոտենցիալ, եթե ծխողները ամբողջությամբ անցնեն անծ  ուխ արտադրատեսակների։ Եվ այս դրական ազդեցությունն ավելի լուրջ կարող է լինել, եթե այն համադրվի նախաձեռնությունը չխրախուսելու և դադարեցումը խրախուսելու համար ավանդական մեթոդների հետ։

Թեև այս տեսակի ենթադրական վերլուծության համար կան սահմանափակումներ, այս վարկածը սկսում է ցույց տալ անգործության իրական ազդեցությունը՝ մարդու ազդեցությունը։

Բայց սա պարզապես վարկած չէ: Նայե՛ք Շվեդիայի հանրային առողջապահության ոլորտի տվյալներին, երկիր, որն այսօր պարծենում է զարգացած աշխարհում ծխելու ամենացածր ցուցանիշներից մեկով՝ մոտ 5%:

Մենք կարող ենք նաև դիտարկել Ճապոնիային, որտեղ 2014-ին ծխախոտի տաքացման համակարգերի ներդրումից հետո նկատվում է ծխելու արագ նվազման ծավալ։ Այնպես, ինչպես Շվեդիան, այս առանց այրում արտադրատեսակները սկսում են փոխարինել սիգարետը։

Արտադրատեսակների ներդրումից հինգ տարի անց Ճապոնիայի ազգային առողջապահության ու սննդի հետազոտությունը ցույց տվեց  ծխող չափահսների թվի չտեսնված նվազում։ Ավելի թարմ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխողների թվի անկումը շարունակվել է, և այսօր Ճապոնացի չափահասների շուրջ 12 տոկոսն է ծխում։ Եվ չնայած ավելի շատ ուսումնասիրությունների կարիք կա, մենք սկսում ենք տեսնել խրախուսող տեղեկատվության բացահայտում, ինչը մատնանշում է արդեն հանրային առողջապահության ոլորտի վրա դրական ազդեցության մասին։

Հակադարձենք դա Ճապոնիայի հարևան Սինգապուրի հետ, որտեղ անծուխ արտադրատեսակներն արգելված են։ Այս երկրում սիգարետի վաճառքի ծավալն իրականում աճել է և ծխելու մակարդակը չի նվազում։

Չնայած այս ապացույցներին, անգործության քաղաքականությունը շարունակվում է շատ վայրերում՝ կանխելով սիգարետի փոխարինումը ավելի քիչ վնասակար արտադրատեսակներով։

Իմ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք կառավարությունները, որոնք արգելում են այս արտադրատեսակները կամ դրանց ցուցաբերում են այնպիսի մոտեցում, ինչպես սիգարետին, պատասխանատվություն են ստանձնում հետևանքների համար։

Արդյո՞ք հասարակությունը ոտքի կկանգնի ու հաշիվ կպահանջի այն կազմակերպություններից, որոնք արգելափակում են առաջընթացը։

Կամ արդյո՞ք այս խելահեղությունը կշարունակվի՝ մեզ թողնելով ավելի շատ կամ նույն քանակությամբ ծխող մարդկանցով։

Ժամանակն է, որ ավելի շատ երկրներ հետևեն Շվեդիայի, ճապոնիայի և Մ․Բ․-ի նման պետությունների օրինակին, ժամանակն է, որ հակածխախոտային կազմակերպությունները դադարեն պայքարել մեր դեմ ու սկսեն պայքարել այն չափահասների համար, որոնք ծխում են։ Ուղղակի պատկերացրեք այն փոփոխությունը, որ տեղի կունենար ծխելու տասն անգամ ավելի նվազման դեպքում, եթե բոլոր ներկայիս չափահաս ծխողներն անցում կատարեին անծուխ արտադրատեսակների։

Ժամանակն է աշխատելու ընդհանուր նպատակի ուղղությամբ՝ իրականացնելու արդյունավետ քաղաքականություն, որը սիգարետը կդարձնի պատմական արտեֆակտ, թանգարանային նմուշ, որը փոշի է հավաքում ապակե պատնեշների  հետևում։

Մենք պետք է հիշենք, որ որ մարդկային անգործությունը հետևանքների է բերում, քանի որ անծուխ արտադրատեդակների վերաբերյալ փաստերով հիմնավորված որոշում չկայացնելը կունենա իր հետևանքները»։

Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88