ԵՄ-ն մտավախություն ունի, որ երրորդ երկրների դեմ պատժամիջոցները կարող են նրանց ավելի մոտեցնել Ռուսաստանին
ԵՄ որոշ երկրներ մտավախություն ունեն, որ պատժամիջոցները, որոնք մտադիր են կիրառել երրորդ երկրների նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները հաղթահարելու համար, կվնասեն հարաբերություններին և այդ երկրներին էլ ավելի կմոտեցնեն Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի անանուն դիվանագետներին։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ երկրները դեռ չեն կարողանում պայմանավորվել հակառուսական նոր պատժամիջոցների շուրջ, քանի որ վիճում են ձեռնարկված միջոցների խստության աստիճանի շուրջ։ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի հիմնական նպատակն է փակել սողանցքները և գոյություն ունեցող սահմանափակումները շրջանցելու ուղիները։ Սա հատկապես ճիշտ է ԵՄ-ի փորձերի ֆոնին՝ թույլ չտալ Մոսկվային տեխնոլոգիաներ ձեռք բերել երրորդ երկրների՝ Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կենտրոնական Ասիայի պետությունների միջոցով:
Bloomberg-ը պարզաբանում է, որ Եվրահանձնաժողովը հատուկ մեխանիզմ է առաջարկել, որն ուղղված կլինի այն երկրների դեմ, որոնք բավարար միջոցներ չեն ձեռնարկում Ռուսաստանին արտահանման սահմանափակումները շրջանցելու համար։ Եթե այդ երկրների վրա դիվանագիտական ճնշումն անարդյունավետ լինի, ԵՄ երկրներն իրավունք կունենան հիմնական ապրանքների արտահանման նպատակային սահմանափակումներ կիրառել։