Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
13/11/2008 13:55
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐ

Այսօր կառավարության նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ: Մասնավորապես, սահմանվել է, որ այսուհետ պատասխանատու անձը հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման ժամանակահատվածում պարտավոր է ՀԴՄ-ի միջոցով տպել եւ գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) եւ համապատասխան վավերապայմաններ պարունակող դրամարկղային չեկ (կտրոն): Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել նաեւ ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 946-Ն որոշման մեջ, որով հաստատվել են ՀԴՄ-ների ժապավեններին ներկայացվող պարտադիր պահանջները: Նշվել է, որ դրանցով հնարավոր կլինի իրականացնել հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացում եւ պարգեւավճարների տրամադրում, ինչն իր հերթին կհանգեցնի տնտեսվարող սուբյեկտների իրական եկամուտների եւ իրացման շրջանառությունների վերահսկման առումով` բացի պետական ներգործության մեխանիզմներից, նաեւ վերջնական սպառող ֆիզիկական անձանց խրախուսելու որոշ մեխանիզմների կիրառման եւ հնարավորություն կտա անուղղակիորեն, առանց տնտեսվարող սուբյեկտների բնականոն տնտեսական գործունեությանը միջամտելու, ազդել իրացման իրական շրջանառությունների արձանագրման վրա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2