
AT&T-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ամերիկյան American Telephone and Telegraph (AT&T Corp.) բջջային կապի օպերատորն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` ընկերության ապահոված եռամսյակային զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով և կազմել 3,584 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 1,8%-ով և կազմել 31,822 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան American Telephone and Telegraph ընկերությունը հիմնադրվել է 1885 թվականին, որի աշխատողների թիվը հասնում է 300 հազարի: