Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Ucom-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով
12/06/2023 16:01
Կիսվել

Ucom-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով

«Յուքոմ» ընկերությունն այս տարի ևս կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահները գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Դեռ նախորդ տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ենք ունեցել ավելի հասանելի դարձնել գիտակրթական, մշակութային ծրագրերը եւ համերգները համացանցում, օգտագործել ենք մուլտիմեդիա միջոցները ցուցադրությունների ժամանակ, ընդլայնել ենք ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերը»։

«Ucom-ը հաշվի է առել համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների թվայնացման միտումը և ընդառաջել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին այդօրինակ միջազգային փորձը կիրառելու հարցում։ Վստահ եմ, որ նոր մուլտիմեդիա միջոցների շնորհիվ և Ucom-ի ինտերնետով այցելուներն ավելի մեծ հետաքրքրությամբ են տեղեկանում հայկական մշակույթի վառ ներկայացուցիչների մասին», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21