Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԸ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
26/04/2012 11:14
Կիսվել

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑԸ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային շրջայցը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սկսել է բակային տարածքներից:

Քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով Քանաքեռ-Զեյթունում համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքներ են ընթանում. բարեկարգվում են բակային տարածքները, տեղադրվում են զրուցարաններ, նստարաններ, ինչպես նաև երեխաների համար խաղային ատրակցիոններ, վերականգնվում է կենտրոնական և երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկը, թարմացվում են կանաչ գոտիները: Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման  նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:

Շրջայցի շրջանակում բնակիչների հետ ունեցած անմիջական շփումների ընթացքում վերջինները քաղաքապետին են ներկայացրել նաև իրենց հուզող խնդիրները: Բարձրացվել է, մասնավորապես, բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու հարցը: «Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Մայրաքաղաքի զարգացման այս տարվա ծրագրով, ոռոգման համակարգի վերականգնմանը զուգահեռ, նաև 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացնենք: Ծրագրում բակային տարածքները նույնպես հաշվի են առնված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Ուլնեցու փակուղիները իրար կապող աստիճանավանդակների կառուցման աշխատանքների ընթացքին: Մինչ վարչական շրջանի աշխատակազմի շենք այցելելը Տարոն Մարգարյանը գնահատել է նաև նախորդ տարեվերջին շահագործման հանձնված Դավիթ Անհաղթի փողոցի վերգետնյա անցումը:

Վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս կարևորելով բնակիչների հետ անմիջական շփումը, հանձնարարել է նրանց ևս մասնակից դարձնել բակային տարածքներում ընթացող աշխատանքներին. «Բնակիչների հետ անմիջական շփումը պետք է լինի ամենօրյա, և իրականացվող բոլոր աշխատանքները պետք է կատարվեն հաշվի առնելով բնակչի կարծիքն ու առաջարկությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04