Վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու վճարները կտարբերվեն
Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերը գոտիականությամբ պայմանավորված կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարի խոսքով՝ կլինի նաև գույների ու ձևերի փոփոխություն: Գործող օրենսդրությամբ այդ գույնը կարմիր է: