ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է ներմուծվել 6858 ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել է շուրջ 11%-ով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու ամիսներին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը (3787 ավտոմեքենա) մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են: Միևնույն ժամանակ, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներմուծվել 5-10 հազար դոլար արժողությամբ 1591 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 437 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 476 ավտոմեքենա, և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 567 ավտոմեքենա:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում մեր հանրապետություն է ներմուծվել ՌԴ արտադրության 234 ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Հայաստան էր ներմուծվել 29 388 ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել էր շուրջ 45%-ով: