Սոցիալական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Աշխարհում փախստականների և տեղահանվածների թիվը 2022-ին գերազանցել է 108 միլիոնը
14/06/2023 18:01
Կիսվել

Աշխարհում փախստականների և տեղահանվածների թիվը 2022-ին գերազանցել է 108 միլիոնը

Աշխարհում պատերազմների, բռնությունների և մարդու իրավունքների խախտումների պատճառով իրենց տները լքած փախստականների և տեղահանվածների թիվը 2022 թ. վերջին հասել է 108,4 միլիոնի:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 108,4 միլիոնը ռեկորդային բարձր թիվ է։ 19.1 միլիոնով աճը նույնպես տարվա ընթացքում փախստականների և տեղահանվածների թվի աճի ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդգծվում է, որ 108,4 միլիոն մարդուց 35.3 միլիոնը փախստականներ են, որոնք լքել են իրենց երկրների տարածքը, 62.5 միլիոնը՝ ներքին տեղահանվածներ, իսկ մյուսները պատկանում են այլ կատեգորիայի անձանց, որոնք գտնվում են ՄԱԿ-ի ՓԳՀՎ-ի պաշտպանության ներքո։

«2023 թ.-ին աշխարհում բռնի տեղահանվածների թվի աճի տեմպերի նվազման նշաններ չկան, քանի որ Սուդանում հակամարտության բռնկումը մարդկանց նոր տեղահանման պատճառ է դարձել», – արձանագրել են Ժնևում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  վարչությունում։

Փորձագետների գնահատմամբ՝ 2023 թ. մայիսի դրությամբ աշխարհում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվը հասել է 110 միլիոնի։

2022 թ.-ին ամենամեծ տեղահանումը կապված է եղել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ. այս երկրից փախստականների թիվը 2021-ի 27.3 հազարից հասել է 5.7 միլիոնի։ Բնակչության նման արագ արտագաղթ աշխարհում ոչ մի տեղ չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։

ՄԱԿ-ի ՓԳՀՎ-ում նաև նշել են, որ 2022-ի վերջին աֆղանստանցի փախստականների թիվը շատ ավելի մեծ է եղել գնահատումներից, քանի որ վերանայվել են Իրանում գտնվող աֆղանստանցի փախստականների վերաբերյալ տվյալները: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ նախնական գնահատականներից շատ ավելի մեծ է եղել Կոլումբիայում ու Պերուում գտնվող վենեսուելացիների թվաքանակը. նրանք պատկանում են «միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց» կատեգորիային:

Անցյալ տարի հայրենիք է վերադարձել է ավելի քան 339 հազար փախստական, այդ թվում՝ Հարավային Սուդան, Սիրիա և Կամերուն։ ՄԱԿ-ի ՓԳՀՎ-ում նշում են 5.7 միլիոն ներքին տեղահանվածների վերադարձը տուն, մասնավորապես Եթովպիայում, Մյանմայում, Սիրիայում, Մոզամբիկում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75