AMAZON-Ը ԳՐԱՆՑԵL Է ՇԱՀՈՒՅԹԻ 35% ԱՆԿՈՒՄ
Ամերկյան Amazon.com Inc. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 35,3%-ով և կազմել 130 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ծավալն աճել է 33,7%-ով և կազմել 13,18 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Amazon.com ընկերությունը ներկայացնում է առաջին ինտերնետային-ծառայություններից մեկը, որն առաջարկում է գնել լայն սպառման ապրանքներ` ինտերնետի միջոցով: Ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն: