ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 03/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել է 391.87 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.56 դրամով և կազմել 514.72 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 13.29 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով և կազմել 634.24 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 211.74 դրամով և կազմել 20,763.01 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 3.46 դրամով և կազմել 384.52 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 59.96 դրամով և կազմել 19,679.50 դրամ մեկ գրամի դիմաց: