Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
04/05/2012 17:32
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունն «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին կցուցաբերի երկարաժամկետ աջակցություն: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի երիտասարդական թիմը գործում է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնում, որը պարբերաբար կազմակերպում է ինտելեկտուալ խաղեր և մասնակցում հեռուստատեսային տարբեր մրցույթների:

 «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ կկազմակերպվեն մի շարք ինտելեկտուալ մրցույթներ Հայաստանի երիտասարդական տարբեր թիմերի միջև, ինչպես նաև կրթական էքսկուրսիաներ և այլն:

««ԱրմենՏել» ընկերությունը մեծ կարևորություն է տալիս տաղանադավոր երիտասարդների աջակցությանն ուղղված կրթական ծրագրերին: Մենք ավանդաբար հովանավորում ենք տարբեր ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ, և  «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցույթը դրանցից մեկն է: Համոզված եմ, որ մեր աջակցության շնորհիվ երիտասարդական թիմում ներգրաված երեխաները հնարավորություն կունենան էլ ավելի ընդլայնելու իրենց մտահորիզոնը և հաջող կերպով հանդես կգան տարբեր ինտելեկտուալ մրցույթներում»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանն իր հերթին նշել է. «Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը մեր երիտասարդական թիմին աջակցության ցուցաբերելու համար: Վերջին վեց տարիների ընթացքում մեր ինտելեկտուալ ակումբն ակտիվ գործունեություն է վարում, և ես համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ այն էլ ավելի կընդլայնվի, իսկ մեր համագործակցությունը կդառնա բարի ավանդույթ և կհաստատի բարեկամություն այս երկու կազմակերպությունների միջև»:

Նշենք, որ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը գործում է 1993թ-ից ի վեր, իսկ «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելկտուալ ակումբը հիմնադրվել է 2006թ-ից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2