Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԻՏԱԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
07/05/2012 12:13
Կիսվել

ԻՏԱԼԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իտալական «Ռենկո» ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինիի ու նրա ուղեկցությամբ հանդիպման եկած իտալական «Գուցինի» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Տարոն Մարգարյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` հատկապես մատնանշելով այն ոլորտները, որոնք փոխանցելով մասնավորի կառավարմանը` հնարավոր կդառնա առավել արդյունավետ կառավարում ապահովել: Այս համատեքստում քաղաքապետը կարևորել է միջազգային մասնագիտացած ընկերությունների ներգրավումը, ինչը նախ և առաջ կապահովի միջազգային չափորոշիչներով ծառայությունների մատուցում:

«Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարևորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որը, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով հենց «Ռենկո» ընկերության հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Ռենկո» ընկերության տնօրեն Ջիովանի Ռուբինին բարձր է գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իր հերթին ընդգծել է, որ իրենց ընկերությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ, «Ռենկո» ընկերության տնօրենը նաև վստահեցրել է, որ «Գուցինի» ընկերությունը ևս կարող է լուրջ դերակատարում ունենալ Երևանի զարգացման ծրագրերի իրականացման հարցում` հընթացս դառնալով նաև վստահելի գործընկեր:

«Գուցինի» ընկերության նախագահ Ադոլֆո Գուցինին ևս, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել զարգացման ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առաջարկվող ներդրումային ծրագրերը` այդ թվում ընկերության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրելով դաշտը, որի արդյունքում կնախապատրաստվի ներդրումային հստակ առաջարկի փաթեթը, որն առավել առարկայական կդարձնի համագործակցության եզրերը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67