ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՈՒ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 21%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին մեր հանրապետությունից արտահանվել է 37.2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 21%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է 9.3%-ով և կազմել 80.8 մլն ԱՄՆ դոլար: