ՀՀ ԿԲ. ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Այսօր՝ մայիսի 8-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք, որ 2012թ. ապրիլին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել էր 0.6% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ, նվազել էր 0.3 տոկոսային կետով և կազմել 1.9%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում: