Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինայի համար 110 միլիոն ավստրալական դոլար (գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար) գումարի ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին: Այս մասին ասված է Ավստրալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
Կանբերան Միավորված ազգերի կազմակերպությանը կտրամադրի 10 միլիոն ավստրալական դոլար՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները բավարարելու համար:
Այս վերջին օգնության հետ միասին Ավստրալիայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կկազմի 790 միլիոն ավստրալական դոլար, որից 610 միլիոնն ուղղվել է ռազմական աջակցությանը: