ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՄԻԱՅՆ ¼-ՈՎ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ»
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ մեր հանրապետությունում գործունեություն ծավալող 21 առևտրային բանկերի փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է 226.0 մլրդ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական հիմնադրամի համախառն ծավալը եռամսյակային կտրվածքով գրեթե փոփոխության չի ենթարկվել:
Միևնույն ժամանակ, անփոփոխ է մնացել նաև Հայաստանում գործող բանկերի կանոնադրական հիմնադրամում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը: Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ այն կազմել է շուրջ 75% (169 մլրդ դրամ):
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 362.9 մլրդ դրամ, այդ թվում` գլխավոր պահուստը` 18.7 մլրդ դրամ:
Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ (444 մասնաճյուղ):