ՊԵԿ. մայիսին 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
ՊԵԿ-ը ներկայացնում է 2023թ. մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 19 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 9.1 մլն դրամի չափով տուգանք:
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: