ՄԱՐՏԻՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 43%
Դոլարայնացման մակարդակը մեր երկրում շարունակում է մնալ բարձր: Մարտ ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 43.0%: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 60.0%: Ընդ որում՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 73.3%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 53.9%:
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների համաձայն՝ մարտ ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 62.2%, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկրի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակում են գերակշռել արտարժույթով վարկերը: