Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
MOODY’S միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ինեկոբանկի վարկանիշը B1-ից Ba3, որը հնարավոր առավելագույն է ՀՀ-ում
30/06/2023 12:40
Կիսվել

MOODY’S միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ինեկոբանկի վարկանիշը B1-ից Ba3, որը հնարավոր առավելագույն է ՀՀ-ում

Սույն թվականի հունիսի 27-ին Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայման արդյունքում բարելավել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ելակետային վարկային գնահատման վարկանիշը (BCA) b1-ից բարձրացնելով ba3 և երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ B1-ից բարձրացնելով Ba3։ Ելակետային վարկային գնահատման վարկանիշի (BCA) բարձրացումը պայմանավորված է համաճարակի ընթացքում Բանկի ակտիվների որակի կայունությամբ, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում իրացվելիության էական բարելավվմամբ։

Moody’s-ի գնահատմամբ Բանկի շահութաբերությունը զգալիորեն բարելավվել է 2022-ի ընթացքում և կմնա կայուն առաջիկա 12-18 ամիսների ընթացքում։ Բանկը նաև էականորեն բարելավել է ակտիվների որակը 2021-2022թթ.-ի ընթացքում՝ համաճարակից հետո, նվազել է խնդրահարույց վարկերի կշիռը։

Ինեկոբանկն ունի դիվերսիֆիկացված ֆինանսավորման բազա՝ պայմանավորված հաճախորդների լավ հասանելիությամբ և միջազգային ֆինանսական հաստատությունների (IFI) հետ երկարաժամկետ համագործակցությամբ: Բանկը շարունակում է պահպանել իրացվելիության բարձր մակարդակ։ Իրացվելի ակտիվները 2023 թվականի 1-ին եռամսյակի դրությամբ գերազանցում են ընդհանուր ակտիվների 30%-ը:

Ինեկոբանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը պայմանավորված է բանկի ելակետային վարկային գնահատման ba3 վարկանիշով:

Ինեկոբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշային կանխատեսումը կայուն է` արտացոլելով Moody’s-ի տեսակետը, որ բանկը կպահպանի իր կայուն հիմքերը առաջիկա 12-18 ամիսների ընթացքում և համահունչ է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ թողարկողի վարկանիշի կայուն հեռանկարին։

Հավելենք նաև, որ Ինեկոբանկին շնորհված Ba3 վարկանիշային մակարդակը հնարավոր առավելագույնն է ՀՀ-ում։

Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, Instagram)։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04