ԻՏԱԼԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿՐԿԻՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է
2012 թվականի մարտ ամսվա արդյունքներով Իտալիայի պետական պարտքը կազմել է ռեկորդային 1,946 տրիլիոն եվրո: Նշենք, որ ցուցանիշի վերջին ռեկորդը սահմանվել էր ընթացիկ տարվա հունվարին, երբ այս երկրի պետական պարտքը հատել էր 1,935 տրիլիոն եվրոյի սահմանագիծը:
Երկրի կենտրոնական բանկի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2012 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Իտալիայի պետական բյուջեի մուտքերը, տարեկան կտրվածքով, աճել են 0,5%-ով և կազմել 83 մլրդ եվրո: