ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ
Այսօր՝ մայիսի 14-ին, կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի երկրորդ թողարկումը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»ՎՎԿ ՓԲԸ-ի Մամուլի ծառայությունից՝ ընկերության խորհրդի որոշմամբ՝ թողարկվել է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս:
Պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2012 թվականի հունիսի 7-ին «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ համակարգով, ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարները «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: