ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 10 ՀԱԶԱՐԸ
2011 թվականի վերջի դրությամբ հայաստանյան բանկերում աշխատել է 10 098 բանկային համակարգի աշխատակից (ներառյալ` սպասարկող անձնակազմը): Մեկ տարվա ընթացքում բանկային համակարգի աշխատակիցների թվաքանակն ավելացել է 12.7 %-ով, ընդ որում՝ աշխատակիցների քանակի աճ է արձանագրվել գրեթե բոլոր բանկերում:
Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի՝ «Հայաստանի ֆինանսական համակարգը – 2011» զեկույցում՝ 2011 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգում ղեկավար անձնակազմի տեսակարար կշիռը ընդհանուր ցուցանիշում աճել է 0.1 տոկոսային կետով և տարեվերջին կազմել 17.1%: