Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վիվա-ՄՏՍ-ը դարձավ 18 տարեկան. լավագույնն առջևում է
01/07/2023 17:59
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը դարձավ 18 տարեկան. լավագույնն առջևում է

Յուրաքանչյուր երկրում կան հաջողության պատմություններ, որոնք այդ երկրի այցեքարտն են, իրենց նպաստն են բերում ներդրումային միջայրը գրավիչ դարձնելու գործում, ինչպես նաև՝ բնորոշում են տվյալ ժողովրդի արժեքները, աշխատասիրությունը, մտածելակերպը, նվիրումը, ստեղծագործականությունը, ընդունակությունները: Հայաստանը նույնպես ունի հաջողության պատմություններ և դրանցից մեկը Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունն է: Հուլիսի 1-ին երիտասարդ ընկերությունը դառնում է 18 տարեկան:

18 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ը կարողացել է պահպանել և զարգացնել առաջատարի իր դիրքը տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում՝ խթան հանդիսանալով այս ու հարակից ոլորտների զարգացման համար: Ընկերությունը մշտապես եղել է նորարարությունների առաջամարտիկ, օրինակ՝ առաջինն է Հայաստանում ներդրել և իր բաժանորդների համար հասանելի դարձրել ժամանակի ամենաառաջադեմ այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ 5G, 4G/LTE և 3G/UMTS/HSPA: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար: Այս տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:

Տարիների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ն իր բջջային հզոր ցանցը հասանելի է դարձրել բնակչության 99.8%-ին: Կայաններ են տեղադրել երկրի ամենահեռավոր և անմատչելի տեղանքներում: Ավելին՝ ընկերության մի շարք կայաններ սնուցվում են արևային էներգիայով:

Ներկայում Վիվա-ՄՏՍ-ը ընթանում է թվային վերափոխման ճանապարհով՝ ավանդական ծառայություններին զուգահեռ՝ առաջարկելով թվային ծառայությունների լայն տեսականի՝ խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն: Սա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին: Ռազմավարական ուղղություններից է բիզնես-էկոհամակարգի զարգացումը՝ սեփական և գործընկերային մշակումների հիման վրա: Արագ տեմպերով զարգանում է կոնվերգենտային լուծումների ինտեգրումը՝ գործընկերների հետ համատեղ: Ներդրվում են նոր բիզնես-մոդելներ:

Վիվա-ՄՏՍ-ն ամրապնդել է իր դիրքերը նաև ֆինանսավճարային ծառայությունների շուկայում. թողարկելով «ՄոբիԴրամ» էլեկտրոնային դրամապանակը, իսկ հետո նաև «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը` հաճախորդին հնարավորություն է ընձեռվել կատարելու անհպում ապահով վճարումներ՝ սմարթֆոնի միջոցով:

Առաջին անգամ Հայաստանում՝ Վիվա-ՄՏՍ-ի կողմից ստեղծվել են սակագնային պլաններ՝ գնային տարբեր սեգմենտներում, որոնց բաժանորդները` կախված սակագնային պլանից, հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու մի շարք մեսինջերներից և հավելվածներից՝ ակտիվ սակագնային պլանի դեպքում:

Մեծ կարևորություն տալով տեղեկատվական անվտանգությանը՝ ընկերությունը դարձել է առաջին օպերատորը, որը ներդրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտը (2015 թվականին): Այսօր ևս՝ այդ ստանդարտը հանդիսանում է ընկերության կառավարման կարևոր մաս:

2005 թվականից մինչ օրս Վիվա-ՄՏՍ-ը պետությանը վճարել է ավելի քան 248 միլիարդ դրամի հարկ: Ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող ամենամեծ հարկատուն է և խոշոր հարկատուների աղյուսակում մշտապես զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները: Հիմնադրման օրվանից ընկերությունը տնտեսության մեջ կատարել է ավելի քան 270 միլիարդ դրամի ներդում:

Գործունեության ընթացքում, ԿՍՊ ռազմավարության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ն ավելի քան 28 միլիարդ դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ հետևյալ ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ.

  • առողջապահություն,
  • մշակույթ,
  • կրթություն,
  • սպորտ,
  • շրջակա միջավայր,
  • խմելու և ոռոգման ջրագծեր, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում,
  • բնակարանաշինություն, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում,
  • այլընտրանքային էներգիայով սնվող՝ ջեռուցման ու լուսավորման LED համակարգեր,
  • կամավորություն,
  • հատուկ կարիքներով երեխաներ,
  • բնակարանների տրամադրում աղետի գոտու 40 անտուն ընտանիքի,
  • աջակցություն՝ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, ներառյալ՝ ստարթափների զարգացմանը:

Վիվա-ՄՏՍ-ն արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների: Վիվա-ՄՏՍ-ն այսօր ունի սպասարկման ընդարձակ ցանց՝ 79 սպասարկման կենտրոն՝ Երևանում ու մարզերում, որտեղ տեղակայված են նաև ՄոբիԴրամ-ի մասնաճյուղերը: Ներկա դրությամբ՝ ընկերությունն ունի 1200 աշխատակից և ավելի քան 2 միլիոն բաժանորդ: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ողջույնի խոսքը.

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85