ՏՀԶԿ. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ
2012 թվականի մարտ ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում գործազրկության մակարդակը չի փոփոխվել և կազմել է 8,2%: Ինչպես նշվում է ՏՀԶԿ պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ցուցանիշի դրսևորոած «կայունությունը» հիմնականում պայմանավորվել է Եվրագոտու երկրներում գործազրկության մակարդակի աճով, և, միևնույն ժամանակ, Հյուսիսային Ամերիկայում գործազրկության մակարդակի կրճատմամբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով Եվրագոտում գործազրկության մակարդակը կազմել էր 10,9%:
Այժմ ՏՀԶԿ երկրկներում գործազուրկների թիվը հասնում է 45 մլն-ի:
ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իսլանդիա, Իռլանդիան, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա: