ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՇՈՒՐՋ 40%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ 4 ԲԱՆԿԵՐԻՆ
2011 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի բևեռացվածության ցուցանիշները զգալի փոփոխությունների չեն ենթարկվել: Հայաստանում գործունեություն ծավալով 21 առևտրային բանկերից խոշորագույն 10 բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ակտիվների 75%-ը, իսկ խոշորագույն 4 բանկերին` 38%-ը: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի «Հայաստանի ֆինանսական համակարգը – 2011» զեկույցում:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2011 թվականի ընացքում ՀՀ 21 բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում 10 խոշորագույն բանկերի մասնաբաժինը կազմել է 78%, իսկ 4 խոշորագույն բանկերինը՝ 41%: Միևնույն ժամանակ, ՀՀ բանկային համակարգի կողմից ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների 79%-ը բաժին է ընկել հայաստանյան 10 խոշորագույն բանկերին, իսկ 42%-ը՝ 4 խոշորագույն բանկերին: