ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
2012 թվականի առաջին եռամսյակում, 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների հետ համեմատած, Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 0,1%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը գրանցել է 4,1% աճ՚: Այս մասին հաղորդում են Ճապոնական պաշտոնական աղբյուրները:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի տնտեսությունը մեծապես տուժել էր 2011 թվականի մարտի 11-ին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում: Փորձագետների հաշվարկների համաձայն՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար կպահանջվի 160 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ այժմ երկրի պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 220%-ով, որը կազմում է մոտ 11 տրիլիոն ԱՄՆ դոլար: