Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
FACEBOOK-Ը ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
21/05/2012 11:16
Կիսվել

FACEBOOK-Ը ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Ամերիկյան Nasdaq բորսայում կայացած մեկնարկային առևտրային շրջանի արդյունքներով Facebook սոցիալական ցանցի մեկ բաժնտոմսի գինը սահմանվել է 38,2318 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Facebook-ն իրականացրել էր պատմության մեջ ամենահաջող IPO-ներից մեկը:

Հատկանշական է, որ IPO-ից հետո բորսա դուրս գալու առաջին առևտրային շրջանի սկզբին Facebook-ի բաժնետոմսերը վաճառվել են 43 ԱՄՆ դոլարով, սակայն առևտրային շրջանի ընթացքում բաժնետոմսերի գինն  իջել է մինչև 38,2318 ԱՄՆ դոլար՝ սկզբնական՝ IPO-ի արդյունքում գրանցված արժեքը գերազանցելով ընդամենը 0,61%-ով:  Վերլուծաբաններն ու շուկայի մասնակիցները Facebook-ի բաժնետոմսերի առաջին բաց առևտրային շրջանի համար կանխատեսել էին առավել բարձր գին:

Նշենք, որ արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում Facebook-ն ու իր բաժնետերերը ներգրավել էին 16 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերության շուկայական արժեքը կազմել էր 104 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Facebook-ն իր IPO-ի ծավալով  ՏՏ ընկերությունների շարքում առաջինն է և երրորդը՝ պատմության մեջ՝ General Motors և Visa ընկերություներից հետո:

2008 թվականի մարտ ամսին իրականացրած IPO-ի արդյունքում Visa-ն ներգրավել էր 19,6 մլրդ ԱՄՆ դոլար:  2010 թվականի նոյեմբերին իրականացրած IPO-ի արդյունքում  General Motors-ը ներգրավել էր 18,15 մլրդ ԱՄՆ դոլար:

2012 թվականի առաջին եռամսյակում Facebook-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել էր 12%-ով և կազմել 205 մլն ԱՄՆ դոլար, իսկ համախառն հասույթն աճել էր 45%-ով և կազմել 1058 մլրդ ԱՄՆ դոլար:

2012 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ սոցիալական ցանցի օգտատերերի  թիվը  կազմել է  901 մլն մարդ՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 41%-ով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12