
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԳՆԵԼ AMC ENTERTAINMENT ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆՑԸ
Չինական խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը՝ Dalian Wanda-ն, մտադիր է գնել ամերիկյան AMC Entertainment կինոթատրոնների ցանցը: Ինչպես նշվում է Wanda ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 2,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ գործարքի վերջնական կնքման համար կպահանջվի ամերիկյան և չինական վերահսկող մարմինների թույլտվությունը:
AMC կինոթատրոնների ցանցը հիմնադրվել է 1920 թվականին և համարվում է ԱՄՆ խոշորագույն ցանցերից մեկը: