ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 21/05/12
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիս 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել: Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 31 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 32,500,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.50%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.55%, նվազագույնը` 8.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5118%: