ԱՄՆ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՊԱԿՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
Երեկ՝ մայիսի 21-ին, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը միաձայն ընդունել է Իրանի նկատմամբ նոր տնտեսական սահմանափակումների կիրառման փաթեթի օրինագիծը: Ինչպես հաղորդում է միջազգային Reuters գործակալությունն՝ այս օրինագծով նախատեսվում է ընդլայնել ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներդրված սահմանափակումների շրջանակները:
Մասնավորապես, եթե մինչ այս միջազգային կազմակերպություններին, որոնք համագործակցում էին Իրանի կենտրոնական բանկի հետ, արգելվում էր համագործակցել ամերիկյան ֆինանսական կառույցների հետ, ապա այժմ արդեն, ըստ հաստատված օրինագծի, համանման սահամանփակումներ են տարածվում նաև Իրանի պետական երկու ընկերությունների՝ National Iranian Oil-ի և National Iranian Tanker-ի վրա:
Վերլուծաբանների պնդմամբ՝ ԱՄՆ-ն իր այս քայլով փորձում է փակել իրանական նավթի արտահանման բոլոր հնարավոր ուղիները: