Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ներդրումային վարկ Հայաստանում ամենամեծ ապակե տարաներ արտադրող ընկերությանը
11/07/2023 14:38
Կիսվել

Ներդրումային վարկ Հայաստանում ամենամեծ ապակե տարաներ արտադրող ընկերությանը

ՎԶԵԲ-ը և Ինեկոբանկը աջակցում են ապակե տարաներ արտադրող ընկերության Հայաստանում: Աջակցություն «Սարանիստ»  ընկերությանը՝ աճող պահանջարկը բավարարելուն միտված ծավալների ընդլայնման նպատակով։ Համատեղ ֆինանսավորման գործիք, որը նախատեսված է տեղական բիզնեսին աջակցելու նպատակով։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ինեկոբանկը «Սարանիստ» ընկերությանը միջնաժամկետ վարկ կտրամադրեն արտադրության ընդլայնման և շրջանառու միջոցների համար։

«Սարանիստ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում ապակե տարաների ամենամեծ արտադրողը և տարածաշրջանում ունենալով առաջատար դիրք այդ ոլորտում, տրամադրված միջոցները կօգտագործի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով՝ օգնելու բավարարել հայաստանյան և տարածաշրջանային շուկաներում աճող պահանջարկը և այլընտրանք առաջարկել ներկրվող ավելի թանկ ապակե արտադրանքներին:

Նախագիծը առաջին գործարքն է, որը ստորագրվել է Ռիսկերի կիսման գործիքի (RSF) շրջանակներում ՎԶԵԲ-ի և Ինեկոբանկի միջև: Ռիսկերի կիսման գործիքը ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի նախաձեռնության հիմնական ֆինանսավորման շրջանակներից մեկն է, որը ծրագիր է՝ ուղղված տեղական մասնավոր հատվածին աջակցելուն և զարգացնելուն: Ռիսկերի կիսման մեխանիզմը  տարածված ֆինանսավորման գործիք է, որը  թույլ է տալիս ՎԶԵԲ-ին կիսել գործընկեր բանկերի ռիսկերը տեղական ձեռնարկություններում ներդրումներ կատարելիս՝ ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկերի մասնակցության միջոցով:

«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու «Սարանիստին» իր բարձրորակ արտադրանքի տեսականին ընդլայնելու ձգտումն իրագործելու հարցում՝ բավարարելով աճող պահանջարկը և մեծապես ազդելով տարածաշրջանում ներկրման շուկաների վրա։ Ռիսկերի կիսման գործիքը լրացուցիչ ֆինանսավորման շրջանակ է, որը մենք իրականացնում ենք Ինեկոբանկի հետ համատեղ՝ հնարավորություն ունենալով  հետագայում աջակցել տեղական մասնավոր բիզնեսներին, ինչը ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է Հայաստանում»,- ասել է ՎԶԵԲ երևանյան գրեսանյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր տեսակը մեր երկարամյա գործընկերության հաջող շարունակությունն է: Մենք շատ ուրախ ենք լինել Ռիսկերի կիսման գործիքի  գործընկերը և, մասնավորապես, նշված գործիքի շրջանակներում առաջին պայմանագիրը կնքել «Սարանիստի» հետ, որը Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրման առումով ակնառու ընկերություն է»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր այն ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո շուրջ 206 նախագծերում՝ աջակցություն ցուցաբերելով մասնավոր հատվածի զարգացմանը և էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներին:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88