Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՆ Է
23/05/2012 12:28
Կիսվել

ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՐԿԻՐՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՆ Է

Կյանքի համար ամենալավ պայմաններն Ավստրալիայում են: Այս մասին են վկայում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից իրականացված ուսումնասիրությունները, որոնց ժամանակ կազմակերպության վերլուծաբանները դիտարկել են կյանքի որակն ապահովող գործոնների առկայության աստիճանն աշխարհի տարբեր երկրներում ու ստացված արդյունքների հիման վրա կազմել կյանքի համար ամենալավ պայմաններն առաջարկող երկրների վարկանիշը:

Այսպես, ըստ ստացված արդյունքների՝ Ավստրալիայում կյանքի միջին տևողությունը 82 տարի է, և երկրի՝ 15-64 տարիքային խումբը ներկայացնող տնտեսապես ակտիվ բնակչության 72%-ն ապահովված է աշխատանքով: Նշենք, որ ՏՀԶԿ անդամ երկրներում այս ցուցանիշները միջինում կազմում են համապատասխանաբար 80 տարի և 66%:

Բացի այդ, Ավստրալիայում գործազրկության մակարդակը կազմում է ընդամենը 5%: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ այս երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստել է վերջին տարիներին երկրի հանքարդյունաբերության ոլորտ ուղղվող զգալի ներդրումները:

Նշենք նաև, որ Ավստրալիան այն եզակի երկրներից է, որի հաջողվել էր 2009 թվականին խուսափել տնտեսական ճգնաժամից:

Կյանքի համար ամենալավ պայմաններն առաջարկող երկրների վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև Նորվեգիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Դանիան, Կանադան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան և Լյուսքսեմբուրգը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88