
DELL-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 33%-ՈՎ
Ամերիկյան Dell ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 32,8%-ով և կազմել 635 մլն ԱՄՆ դոլար: Այս ևնույն ժամանակահատվածում ընկերության համախառն հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 15,02 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Ներկայումս ընկերությունն անհատական համակարգիչների արտադրության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկն է: