Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Tesla-ն բանակցություններ է սկսել Հնդկաստանի իշխանությունների հետ երկրում արտադրանքի տեղաբաշխման շուրջ
13/07/2023 15:23
Կիսվել

Tesla-ն բանակցություններ է սկսել Հնդկաստանի իշխանությունների հետ երկրում արտադրանքի տեղաբաշխման շուրջ

Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը երկրում տեղակայելու համար: Բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։

«Tesla-ն մեզ հավակնոտ ծրագիր է առաջարկել, և մենք վստահ ենք, որ այս անգամ բանակցությունները հաջող կլինեն, հատկապես հաշվի առնելով, որ ընկերության առաջարկը ներառում է արտադրության տեղայնացում և արտահանում», – ասել է Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը:

Հնդկաստանի կառավարության անունից բանակցություններ է վարում առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ Tesla-ն առաջարկում է գործարան կառուցել, որը տարեկան կարտադրի 500 հազար մեքենա։ Արտադրված մոդելների նվազագույն արժեքը կկազմի մոտ 25 հազար դոլար։

Նախկինում Tesla-ն փորձել է նվազեցնել էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքը Հնդկաստան, սակայն Նյու Դելին հրաժարվել է, և ընկերությունը ժամանակավորապես հրաժարվել է իր արտադրանքը երկիր արտահանելու ծրագրերից: Մայիսին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հնդկաստանը կարող է հետաքրքիր վայր լինել ընկերության նոր գործարանն արտասահմանում կառուցելու համար, նշելով, որ որոշումը կկայացվի մինչև 2023-ի վերջ: Հունիսին Մասկը Վաշինգտոնում հանդիպեց Հնդկաստանի վարչապետին, իսկ հանդիպման ավարտին նա վստահություն հայտնեց, որ Tesla-ն կհայտնվի Հնդկաստանում, և դա տեղի կունենա հնարավորինս արագ։

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41