HP-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 31% ԱՆԿՈՒՄ
Համակարգչային տեխնիկայի և սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատարներից մեկը՝ ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունն, ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 30-ին, ընկերության ապահոված զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 31%-ով և կազմել 1,6 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կրճատվել է 3%-ով և կազմել 30,7 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որը HP ընկերության ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ ընկերությունը պլանավորում է կրճատել 30 հազար աշխատատեղ կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի 10%-ը, որը մինչև 2014 թվականը հնարավորություն կտա խնայել 3-3,5 մլրդ ԱՄՆ դոլար: