ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԻՄՆԵԼ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԵՐ
Ֆինանսական համակարգի մասշտաբային բարեփոխումների ծրագրի շրջանակներում Չինաստանի կառավարությունը մտադիր է բացել մի շարք խոշոր ներդրումային բանկեր:
Փորձագետները նշում են, որ վերջիններս կկարողանան մրցակցել ամերիկյան խոշորագույն Goldman Sachs և JP Morgan բանկերի հետ:
Ստացված հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի կառավարությունը մտադիր է նաև երկրի բանկերին թույլատրել գործարքների իրականացնել ֆյուչերսներով և օպցիոններով: Նման գործարքներն այժմ արգելված են Չինաստանում:
Չինաստանի ֆինանսական համակարգի բարեփոխումների ծրագիրը նախատեսում է նաև պետական մոնոպոլ բանկերի վերացում և ազգային արժույթի դիրքերի կայունացում: