ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՌԱՅՖԱՅԶԵՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 8 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎԱՐԿ
Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշնլ ԱԳ»-ի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին։
Փաստաթղթով նախատեսվում է արտոնյալ վարկ տրամադրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ համերգասրահի համար բեմական սարքավորումների ձեռքբերման և տեխնիկական վերազինման նպատակով։
Ծրագրի ընդհանուր գումարը 8 մլն եվրո է, մարման ժամկետը` 16 տարի, արտոնյալ ժամկետը` 7 տարի։