ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/05/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել է 406.75 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.82 դրամով և կազմել 509.78 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 12.64 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.01 դրամով և կազմել 637.95 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 83.30 դրամով և կազմել 20,591.54 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 5.82 դրամով և կազմել 372.97 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 94.76 դրամով և կազմել 18,805.18 դրամ մեկ գրամի դիմաց: