Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ BIG RACE 2012-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ՌԱԼԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
29/05/2012 17:35
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ BIG RACE 2012-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ՌԱԼԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի  ասոցիացիան ամփոփել են մայիսի 25-ին Երևանում անցկացված Drag-Racing  անվանակարգի Big Race 2012-ի արդյունքները:

«ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ավտոմրցավազքին մասնակցել են վարորդներ Հայաստանից, Բելգիայից, Վրաստանից, Իրանից և Ուկրանիայից:

Հարավային Կովկասում ավտոսպորտի պատմության մեջ առաջին անգամ միմյանց հետ մրցել են ոչ միայն մարդատար, այլ նաև բեռնատար մեքենաներ:

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և բեռնատար մեքենաների շուրջ 200 վարորդ, իսկ մրցումներին հետևել են hազարավոր երկրպագուներ և հանդիսատես՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Big Race 2012 ավտոմրցավազքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ` «Class A» դասում հաղթել է Սերգեյ Արջվանիձեն՝ ВАЗ 21-074  մեքենայով, «Class B» դասում լավագույնը ճանաչվել է Ասպուրակ Չոփիկյանը՝ BMW 320 մեքենայով: Նույն մակնիշի մեքենայով հանդես եկող Հայրապետյան Գևորգը հաղթող է ճանաչվել «Class C» դասում, իսկ «Class D»  և «Class Е»  դասերում` համապատասխանաբար Մկրտչյան Գառնիկը (Mercedes-Benz 190D) և Հակոբյան Դավիթը (BMW X6M):   

Հատուկ մրցանակի է արժանացել միակ կին վարորդը` բելգիացի Պեպա Ալեքսանդրովան, ով ավտոմրցավազքին մասնակցում էր Mercedes Actros մակնիշի բեռնատար մեքենայով:

«Big Race 2012 ավտոմրցավազքը «ԱրմենՏել»  ընկերության և «Ադրենալին»  էքստրեմալ սպորտաձևերի  ասոցիացիայի հաջող համգործակցության ևս մեկ օրիանակ է: Ավտոմրցավազքը դարձել է իսկապես զանգվածային միջոցառում.  բոլոր ցանկացողները, կարող էին մասնակցության հայտ ներկայացնել և փորձել իրենց ուժերը ավտոմրցավազքում: Էքստրեմալ սպորտաձևերի տարբեր անվանակարգերում անցկացվող մրցույթները նպատակ ունեն բարձրացնելու երկրի վարկանիշը տարբեր միջազգային մրցություններում` դարձնելով այս սպորտաձևը ավելի մասսայական: Մենք համոզված ենք, որ կարողացանք նվիրել ավտոսպորտի սիրահար երևանցիներին ևս մեկ օր լեցուն դրական զգացմունքներով և վառ տպավորություւներով», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն ասել է. «Drag Racing-ն ավտոսպորտի այն ուղղություն է, որը մեծ տարածում ունի հատկապես երիտասարդության շրջանակում: Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում, քանի որ դա թույլ է տալիս սիրողական մակարդակից ևս մեկ քայլ անել դեպի պրոֆեսիոնալ ավտոսպորտ: Հուսանք, որ նման միջոցառումներն ուղի կհարթեն հայ ավտոմրցարշավորդների համար ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»:

Big Race 2012 ավտոմրցավազքը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել»  ընկերության հովանավորությամբ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11