Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում
20/07/2023 12:35
Կիսվել

Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հայտարարել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հետ նոր համագործակցության մասին, որի շրջանակում Բանկը ֆինանսական օժանդակություն կցուցաբերի Հիմնադրամին` Կոտայքի մարզում, ինչպես նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքներում ընտանիքների ամրապնդման ծրագրի իրականացման համար:

Ծրագրի նպատակն է աշխատանքային հմտությունների զարգացման միջոցով նպաստել մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ապահովմանը: Նախատեսվում է կազմակերպել մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև փափուկ հմտությունների ձեռքբերման դասընթացներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար` ընդլայնելով նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները: Դասընթացներից զատ՝ շահառուներին կտրամադրվեն մասնագիտական ​​գործունեության համար անհրաժեշտ համապատասխան գործիքներ և պարագաներ:

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշում է. «Աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է տիրապետել որոշակի գիտելիքների և հմտությունների: Ներկայումս գոյություն ունեն համապատասխան հմտությունների ձեռքբերման կամ զարգացման բազմաթիվ դասընթացներ, որոնք, սակայն, կարող են հասանելի չլինել մարզերում բնակվող անձանց համար, ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում։ Ֆինանսավորելով այս ծրագիրը` մենք նպատակ ունենք հնարավորություն ընձեռել այդ մարդկանց ձեռք բերել այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց աշխատանք գտնելուն: Վստահ եմ, որ համայնքների կյանքի բարելավմանն ուղղված այսպիսի ծրագրերով կարող ենք ոգեշնչել մարզերում բնակվող երիտասարդներին` իրենց մասնագիտական ներուժը օգտագործելու և կյանքի որակը փոխելու համար»:

Նախաձեռնության շնորհիվ կստեղծվեն պայմաններ մանկահասակ երեխաներ ունեցող 30 ընտանիքի բարեկեցության ապահովման համար` նպաստելով մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում` առողջապահության և կրթութան հասանելիություն, կացարանային և պարենային հարցերի կարգավորում:

«HSBC Հայաստանը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում: Մենք գիտակցում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում հաջողության հասնելու համար տնտեսական աճը նույնպես պետք է կայուն լինի: Այդ իսկ պատճառով մենք մեր գործունեությամբ փորձում ենք խթանել կայունության ստեղծմանը այն ոլորտներում, որտեղ ունակ ենք բարեփոխումներ իրականացնել` նպաստելով կայուն տնտեսական աճի ապահովմանը»,- հավելեց Իրինա Սեյլանյանը:

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է,որի գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը իր հաճախորդներին ծառայություններ է մատուցում աշխարհի 62 երկրներում և տարածաշրջաններում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,990 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310 աշխատակցի միջոցով: 2022 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 321 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91