Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
31/05/2012 11:34
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մայիսի 30-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական Ենթակոմիտեի հերթական 11-րդ նիստը: Նիստի համանախագահներն էին` Հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրոպական կողմից` Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը (Luc Pierre Devigne):

Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին օրակարգում ներառված հարցերը` ընդհանուր մակրոտնտեսական զարգացումները ՀՀ-ում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացումները, ներկա զարգացումներն երկկողմ առևտրում, ներառյալ` ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP+), ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցային գործընթացի ներկա իրավիճակը և զարգացումները:

Քննարկվեցին նաև ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության հավաստման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականությաւն, պետական գնումների, ներդրումային միջավայրի բարելավման, ընկերությունների հիմնադրման, հաշվապահության և աուդիտի, ֆինանսական ծառայությունների, կապիտալի տեղաշարժի և ընթացիկ վճարների ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև բարեփոխումները և զարգացումները հարկային և մաքսային ոլորտներում, համագործակցությունը վիճակագրության ոլորտում, մրցակցության, ձեռնարկությունների ոլորտում իրականացվող քաղաքականության և առևտրին առնչվող ԵՄ տեխնիկական աջակցություն հարցերը, ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին շրջանի զարգացումները, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նշենք, որ ՀՀ-ԵՄ Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հիմնադրման վերաբերյալ որոշումը կայացվել է ՀՀ ու ԵՀ և նրա անդամ պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրի հիման վրա ստեղծված ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտեի առաջին նիստի ընթացքում: Ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում 2000 թվականի հուլիսի 18-ին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45