Տնտեսական

USD BUY - 371.50-0.50 USD SELL - 374.50+0.00
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 92.42-5.93 WTI - 83.85-10.36
COMEX:  GOLD - 4857.60+1.40 SILVER - 81.74+3.98
COMEX:  PLATINUM - 2141.70+2.18
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.58-0.53 EUR/GBP - 1.1761-0.14
FOREX:  EUR/USD - 1.1761-0.14 GBP/USD - 1.3514-0.02
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90+0.00 TOPIX - 3760.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33+0.00 SSEC - 4051.43+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
18/04/2026  CBA:  USD - 373.34-0.47 GBP - 504.94-0.64
18/04/2026  CBA:  EURO - 440.35-0.56
18/04/2026  CBA:  GOLD - 58461+850 SILVER - 952.09-5.59
ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է
04/06/2012 11:51
Կիսվել

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 284.8 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն աճել է 10.1%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալում իրենց մեծ տեսակարար կշռով առանձնացել են ֆինանսական և ապահովագրական, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտի ծառայությունները: Այսպես, հունվար-ապրիլին ՀՀ տարածքում մատուցվել են 78.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ֆինանսական և ապահովագրական ոլորտի ծառայություններ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցել է շուրջ 23% աճ: Արդյունքում, ՀՀ-ում մատուցված ծառայությունների համախառն ծավալում ֆինանսական և ապահովագրական ոլորտի ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 27%:

Միևնույն ժամանակ, մեր երկրի բնակչությանը տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 61.8 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 5%-ով:

Տրնասպորտի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 8.5%-ով և կազմել 51.8 մլրդ ՀՀ դրամ, վարչարարական և օժանդակ ծառայությունների ծավալը կազմել է 16.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 13.6 մլրդ ՀՀ դրամ:

18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
58461
+850
Արծաթ
952.09
-5.59