Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՀԲՄ. Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության կիսամյակային նկարագրողական վերլուծություն
28/07/2023 16:27
Կիսվել

ՀԲՄ. Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության կիսամյակային նկարագրողական վերլուծություն

Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:

Հայաստանի թվով 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի 1-ին կիսամյակի կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում (Աղյուսակ 1): Հաշվետու կիսամյակում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 10.6%:

Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված կիսամյակային վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով կազմել են 874.5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են  93.1 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը  կազմել է  ընդհանուր ծավալի 10.6%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նշված ցուցանիշն ավելացել է 60.2 մլրդ  ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 182.9%:

2023թ․ առաջին կիսամյակում  առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 478 մլն դրամ, որն ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 795 մլն դրամ: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում այս ցուցանիշը բանկերի մասով կազմել է՝ 2 055 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած հարկ վճարողների  միջինը (701մլն դրամ) շուրջ 3 անգամ:

1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 332.7 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 86.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 202.7%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է է 58.2 մլրդ դրամի կամ 65% աճ:

Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 109 մլն դրամ՝ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 250 մլն դրամ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում կազմել է 1 792 մլն դրամ, որը ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը ( 224 մլն դրամ):

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Բիզնես 24»-ն անդրադարձել էր Հայաստանի խոշոր հարկատու բանկերին: Վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88