ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐԸ՝ ԴԵՂԻՆ, ԿԱՐՄԻՐ ՈԻ ԿԱՊՈՒՅՏ
Այսօր՝ հունիսի 7-ին, գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ այսուհետև հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը: Միևնույն ժամանակ, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար կօգտագործվի կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաև կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները։ Կառավարությունը գտնում է, որ այս նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի։