ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:
Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել: